Վախեցած 44-օրյա պատերազմի հետևանքներից, որոնք եղել են հենց իրենց մեղքով՝ իշխանություններն այժմ պնդում են, որ ցանկացած զիջումներով խաղաղության պայմանագրի կնքումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն կհաստատի։
Ըստ ԵԽ նախագահի՝ մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկվել է հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, իսկ երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ:
Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Վարչապետի խոսքով` Հայաստանն արտահայտել է իր դիրքորոշումները, այդ հարցում որևէ փոփոխություն չկա, և Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնալու են այդ ճանապարհով:
Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը տեղի ունեցավ երեկ՝ մայիսի 24-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Հանդիպման կոնկրետ վայրը չի հստակեցվել։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։
Քննարկվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ադրբեջանի արեւելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին:
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացել էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն է տարածել, որտեղ ամփոփել է եռակողմ հանդիպման արդյունքները։